Ջուլիա Ռոբերթսը նշում է իր 52 ամյակը (Լուսանկարներ)
«Սիրունիկը», «Էրին Բրոկովիչ», «Լավագույն ընկերոջ հարսանիքը», «Օուշենի 12 ընկերները», «Սպիտակաձյունիկ. Թզուկների վրեժը», «Անկողնում թշնամու հետ», «Երկաթյա Մագնոլիաներ», «Նոթհինգ Հիլլ», այս ֆիլմերի ցանկն անվերջանալի է, և յուրաքանչյուրում փառահեղ իր դերը կատարած Ջուլիա Ռոբերտսը ոչ միայն հայտնություն է ձեռք բերել, այլև ստիպել, որպեսզի դրանք սիրվեն բոլորի կողմից՝ անկախ քաղաքացիության, ազգության:
Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, նշում է ծննդյան 52-ամյակը:
Ջուլիան այն դերասանուհիներից է, որը ճանաչման է հասել շատ վաղուց, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, չի դիմել ոչ մի պլաստիկ միջամտության, բայց մինչ օրս շարունակում է պահպանել իր բարձր դիրքերը Հոլիվուդի ամենապահանջված դերասանուհիների ցանկում:
Կյանքի մասին դերասանուհու պատկերացումներին ավելի ցայտուն կարելի է ծանոթանալ նրա արտահայտած մտքերով: Դրանցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
«Ես հավատում եմ, որ եթե երկու մարդ սրտերով կապված են միմյանց, կապ չունի՝ ով են, որտեղ եւ ինչ են անում, նրանց ոչինչ չի խանգարելու միասին լինել»:
«Որքան մեծանում ես, ավելի լավ ես սկսում գիտակցել, որ կյանքը փխրուն բան է. սա լավ մոտիվացիա է, որպեսզի ամեն առավոտ անկողնուց վեր կենաս ուրախ տրամադրությամբ»:
«Ինձ մի մոլ ցույց տվեք ու ես միանգամից կերջանկանամ»:
«Դու կարող ես շատ ազնիվ լինել քո կերտած կերպարի մեջ, բայց երբ վերադառնում ես տուն, պետք է թողնես նրան նկարահանման հրապարակում եւ դառնաս «դու»»:
«Ես շատ հազվադեպ եմ բարկանում, իսկ երբ դա պատահում է, պատճառն, իսկապես, լուրջ է լինում: Իսկ սովորաբար ես շատ թեթեւ եմ տանում ամեն ինչ»:
«Ես երջանիկ եմ այն կյանքով, որով ապրում եմ»:
«Երբ խոսքը ֆիլմերում համբույրի մասին է, կարծում եմ՝ երբեմն քիչն ավելի շատ է»:
«Կախարդական է ինձ համար այն, երբ դու ֆիլմ ես ստեղծում, եւ այն հաջողության է հասնում, իսկ օրվա ավարտին դու դրական զգացողություն ես ունենում՝ գիտակցելով, որ եւս մի փորձ ձեռք բերեցիր»:
«Իմ կյանքը, պարզապե, հրաշալի է՝ ես լավ մարդկանց եմ ճանաչում եւ ես տարբեր, բայց մեկը մյուսից հրաշալի հարաբերություններ եմ ունեցել»:
«Ես երկար ժամանակ չեմ անցկացնում հայելու դիմաց»: