Առանց ներքնազգեստի Լյուբով Ուսպենսկայան մինի զգեստով «թռել է» Մելաձեի գիրկը
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան երգիչ Վալերի Մելաձեի հետ լուսանկար է հրապարակել, որը կարող է դուր չգալ երգչի կնոջը՝ Ալինա Ջանաբաեւային։ Արտիստները հանդիպել են Crocus City Hall-ի 10-ամյակի միջոցառմանը եւ ուրախությամբ գրկախառնվել եւ լուսանկարվել են։
65-ամյա ռուսական շանսոնի աստղը ոտքով գրկել է ամուսնացած երգչին՝ ձեռքով փակելով բարեմասնությունները։ Ամեն ինչ սովորական կդիտվեր, եթե օրերս Youtube-յան ալիքում «Бар в большом городе» հաղորդման ժամանակ Ուսպենսկայան չխոստովաներ, որ ներքնազգեստ չի կրում։ Նա դրանց գնումն անվանել է «անմիտ արարք»։
Ես գնում եմ գեղեցիկ ներքնազգեստ, սակայն ոչ վարտիք եմ կրում, ոչ էլ կրծկալ։ Դրանք պարզապես մնում են տանը դրված», - պատմել է Ուսպենսկայան։
Այնուհետեւ երգչուհին դիմել է հաղրոդման հյուր, դերասանուհի Յանա Կոշկինային։ «Դուք հիմա վարտիքով եք», - հարցրել է Ուսպենսկայան եւ հավելել, որ ինքն առանց դրանց է։