Ռուս երաժշտական պրոդյուսեր եւ երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը սրտի կաթված է ստացել
Ռուս երաժշտական պրոդյուսեր եւ երաժիշտ Մաքսիմ Ֆադեևը սրտի կաթված է ստացել։ Այս մասին այսօր հայտնել է Super Telegram-ալիքը։
Ֆադեևը գիշերն իր մերձմոսկովյան տուն է կանչել բժիշկների։ Նրա մոտ նյարդային համակարգի լիարժեք հյուծվածության պատճառով իշեմիկ կաթված են ախտորոշել։ Նշվում է, որ պրոդյուսերը հրաժարվել է հոսպիտալացումից։ Նա բժիշկների հսկողության տակ գտնվում է տանը։
51-ամյա Ֆադեևը հայտնի է այնպիսի արտիստների հետ, որոնք են Լինդա, Կատյա Լելը, Նարգիզը, Глюк’oZа-ն։ Նա ստեղծել Serebro խումբը և MALFA երաժշտական խումբը։