Մենք կլինենք քաղաքապետարանի առջև, համալսարանների մոտ, Կոմիտասի 5-ում…նպատակը մեզ պետք է համախմբի. Րաֆֆի Հովհաննիսյան
Ճշմարտությունն այն է, որ դանակն ազգային պետական ոսկորին է հասել և այսպես չենք կարող շարունակել: Այսպես եզրակացրեց իր խոսքը «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Առանձին-առանձին պայքարելով' ոչ մի տեղ չենք հասնելու: Դրա համար ես առաջարկում եմ. քանի ուշ չէ փոխենք մեր մոտեցումը, մեր մեթոդաբանությունը: Միատեղ, միաժամանակ, ազատամարտիկ, երիտասարդ, անգամ զինվոր և ոստիկան պիտի միանանք` մեր երկիրը փրկելու համար: Օֆշորի հարցը, կոռուպցիան, արտագաղթը կգտնեն իրենց լուծումը, եթե մենք ուժ գտնենք միասին լինելու»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Խոսելով վերջին շրջանում Երևանում ընթացող մի շարք բողոքի ակցիաների մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն ավելացրեց. «Այս սեպտեմբեր ոչ թե թեժ աշուն է սպասվում, այլ հրամայական պայքար:
Մենք կլինենք քաղաքապետարանի առջև, համալսարանների մոտ, Կոմիտասի 5-ում…նպատակը մեզ պետք է համախմբի:
Հինգշաբթի օրը` ժամը 10:00-ին, կառվարության շենքի մոտ հավաքվում են ուսանողները, օգոստոսի 29-ին ժամը 19:00-ին ազատամարտիկները հրավիրել են հերթական հանրահավաքը: Ես համարում եմ, որ դա իմ հանրահավաքն է: Մենք բոլոր ճակատներով պայքարելու ենք, մենք կողմ ենք իրական նախաձեռնությանը»: