Թոքերի քաղցկեղով տղամարդը սիրեցյալի հետ ամուսնացել է մահվանից 7 ժամ առաջ
Անգլիական Նորթհեմփթոն քաղաքի հիվանդանոցում կազմակերպվել է թոքերի քաղցկեղի հետեւանքով մահացող 33-ամյա Հերի Սմարթի հարսանիքը:
Daily Mail-ը հայտնում է, որ հուլիսին Հերիի մոտ ի հայտ են եկել վատ ինքնազգացողության գանգատներ, ցավեր կրծքավանդակում, նա նիհարել է եւ վատ քնել: Սեպտեմբերի վերջին նրա մոտ հայտնաբերվել է վերջին փուլում գտնվող թոքերի քաղցկեղ: Բժիշկները նախազգուշացրել են, որ նրան մնացել է ապրելու ընդամենը մի քանի օր:
Պացիենտն ասել է, որ կցանկանար կյանքից հեռանալ որպես ամուսնացած մարդ, եւ ամուսնության արարողությունը կազմակերպել են ուղղակի հիվանդասենյակում: Նորապսակներին շրջապատել են ազգականներն ու ընկերները, եւ հոգեւորականը Հերիին ու նրա հարսնացուին՝ 31-ամյա Լաուրային հայտարարել է այր ու կին:
«Նա կարողացավ ասել ամուսնական երդումը, մատիս մատանին դրեց եւ համբուրեց ինձ,- պատմում է Լաուրան: - Ես պառկեցի նրա կողքին, եւ մենք դիտեցինք «Ֆորսաժ 8»-ը, որովհետեւ նա հրապուրված էր մեքենաներով»:
Հարսանիքից 7 ժամ հետո Հերին մահացել է:
Լուսանկարը՝ Laura Smart-ի