Իննա Խոջամիրյանի նոր լուսանկարները
Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, որն այժմ հանդես է գալիս «Երկուսով» հեռուստասերիալում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գայթակղիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին թաց էֆեկտով նորաձեւ դիմահարդարմամբ է․ փայլուն ստվերաներկ, մեղմ շրթներկ։ Վարսերը նույնպես նշված էֆեկտով են հարդարված։ Կրում է շագանակագույն պիջակ, իսկ հրապարակմանը կից հայտնի դերասանուհին գրել է․ «Զատիկ․․․»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր տաճարի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, վառ բլուզ եւ սպորտային կոշիկներ։ «Երերույքի տաճար... Թուրքական սահմանին կից, 4րդ դար՝ հեթանոսական մեհյանի հիմքի վրա կառուցված... Անբացատրելի էներգետիկա կա էստեղ...»,- մեկնաբանություններում գրել էր նա։