Ոչ մի սրբություն չունեն․ հիվանդ Անաստասիա Զավորոտնյուկի նկարները ձեռք բերելու համար փորձել են կաշառել նրա մտերիմ ընկերոջը
Թատրոնի եւ կինոյի դերասան, 37-ամյա Վյաչեսլավ Մանչուրովը սաստիկ ցինիզմի պատճառով եւ լրագրողների հանդգնության պատճառով կորցրել է խոսելու ունակությունը։ Նրանք ցանկացել են Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին հերթական սենսացիոն նյութը պատրաստել։ Մանչուրովի խոսքերով, որը ընկերություն է անում քաղցկեղով հիվանդ հայտնի դերասանուհու հետ, հայտնի հրատարակության լրագրողներն իրեն լուրջ գումարներ են առաջարկել, որպեսզի նա Անաստասիայի տան մոտ ներկայացում խաղա։
«Ինձ զանգահարել է մեր շուկայի դեղին մամուլի ներկայացուցիչներից եւ առաջարկել է հոնորար, ինչի դիմաց ես պետք է գնայի Անաստասիայի տան մոտ, ծաղկեփունջը ձեռքիս թակեի դուռը, որպեսզի այդ պահին նկարահանեին Նաստյային։ Ես, իհարկե, նրանց գրողի ծոցն ուղարկեցի։ Բնական է, չշարունակեցի խոսակցությունը, ցավոք մարդիկ ոչ մի սրբություն չունեն», - ապշել է Վյաչեսլավ Մանչուրովը, որի խոսքերը մեջբերում է НТВ հեռուստաընկերությունը։
Արտիստի խոսքերով նրան որեւէ մեկնաբանության համար դիմելն ուղղակի անիմաստ է, քանի որ նա գիտի այն, ինչ ողջ երկիրը։
Մամուլում հայտարարությունն այն մասին, որ Անաստասիա Զավորոտնյուկը տառապում է քաղցկեղով, հայտնվել է օգոստոս ամսին։ Պրոդյուսեր Անդրեյ Ռազինի խոսքերով նրա մոտ գլխուղեղի քաղցկեղ են ախտորոշել։ Նշենք նաեւ, որ սա կաշառքի առաջին փորձը չէ․ այն հիվանդանոցի աշխատակազմը, որտեղ իր բուժումն է ստանում հայտնի ռուս դերասանուհին պարբերաբար բախվում է նման իրավիճակի հետ։