Քիմ Քարդաշյանի բրենդի ներքնազգեստը հղի մոդել Էշլի Գրեմի սրտով է եղել (Տեսանյութ և լուսանկար)
Ինչպես հայտնի է պլյուս չափի հայտնի մոդել Էշլի Գրեմը սպասում է երեխայի, ինչի մասին նա երկրպագուներին հայտնել էր դեռ օգոստոսին։ Այժմ ապագա մայրիկն իր լուսանկարներով ու տեսանյութերով պարբերաբար ուրախացնում է հետևորդներին։
Էշլին վերջին տեսանյութերից մեկում որոշել է պարել․ մոդելը, որն աշխատում է նույնիսկ հղիության ժամանակ, նշել է հանգստյան օրերի գալը։
Կրակոտ պարերից հետո նա որոշել է տնային հանդերձանք կրել եւ ներկայացել է նրա ընկերուհու՝ 39-ամյա Քիմ Քարդաշյանի Skims բրենդի կրծկալով։
Իր Instagram-ում նա նշել է, որ կրծկալը Քիմ Քարդաշյանի բրենդից է՝ ամենահարմարն այն ամենից, ինչ նա կրել է հղիության շրջանում։
Էշլի Գրեմը բոլորովին վերջերս Էշլի Գրեմը ցույց է տվել՝ ինչպես է փոխվում իր մարմինը։ Instagram-յան էջում Գրեմը ցույց է տվել մերկ մարմնի մի հատվածը։ Լուսանկարում Գրեմը լայն հանրությանը ցույց է տվել ճարպային կուտակումները որովայնի եւ ձգվածքներն ազդրերի հատվածում՝ ծածկելով կուրծքը։ «Նույնպիսի, բայց ամեն դեպքում, մի փոքր տարբեր»,- հրապարակումը մակագրել է մոդելը։