Արտակարգ պատահար Տեխասում. Ոստիկանը կրակել է սեփական որդուն՝ շփոթելով նրան կողոպտչի հետ
Տեխասում ոստիկանը կրակել է սեփական որդուն՝ շփոթելով նրան կողոպտչի հետ, հաղորդում է Fox News-ը:
Դալասի ոստիկանության դեպարտամենտի վետերանը վերադարձել է տուն 18:00-ին եւ տեսել, որ տանն ինչ-որ մեկը կա:
Մթության մեջ «անծանոթին» շփոթելով կողոպտչի հետ՝ նա կրակել է: Տեսնելով, որ «կողոպտիչը» նրա սեփական 20-ամյա որդին է, ոստիկանը զանգահարել է «911» ծառայություն:
Դեպքի վայր ժամանած հետաքննիչները պարզել են, որ, բարեբախտաբար, տուժածը ստացել է ձեռքի թեթեւ վնասվածք:
Ոստիկանությունը որակավորել է տեղի ունեցածը որպես դժբախտ պատահար: