Ֆրանսուհին իր խոհանոցում հայտնաբերել է հինավուրց գլուխգործոց եւ դարձել միլիոնատեր
Հինավուրց գեղանկարչական գլուխգործոցը, որը ֆրանսուհին հայտնաբերել էր սեփական խոհանոցում, դարձրել է նրան մուլտիմիլիոնատեր, հաղորդում է PA-ն:
Գեղանկարը թվագրվում է 13-րդ դարին եւ պարզվել է, որ պատկանում է պրոտոռենեսանսի շրջանի հայտնի իտալացի նկարիչ Չիմաբուեի վրձնին: Կինը վաճառել է գլուխգործոցը 24 միլիոն եվրոյով:
Վաճառքը կազմակերպած Acteon աճուրդի տունը հայտնել է, որ նկարը ձեռք է բերել անանուն կոլեկցիոները Փարիզի արվարձաններից, եւ այն գերազանցել է բոլոր սպասումները:
Ֆլորենտինյան գեղանկարչի նկարը կոչվում է «Ծաղրանք Քրիստոսին», եւ դրա վաճառքից ակնկալվում էր ստանալ 4-6 մլն եվրո: