Հայտնի է դարձել, թե որտեղ է տեղի ունենալու Ջենիֆեր Լոպեսի և Ալեքս Ռոդրիգեսի հարսանիքը
Մարտին Ջենիֆեր Լոպեսը հայտարարեց, որ ամուսնանում է Ալեքս Ռոդրիգեսի հետ: Աստղերը վերջերս նշանադրվեցին, և այժմ տեղեկություններ կան այն մասին, թե որտեղ է տեղի ունենալու նրանց հարսանիքը:
Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը մեծ հարսանիք են պլանավորում: Աստղային զույգը տոնակատարությանը կհրավիրի մոտ 500 հյուրերի, գրում է Radar Online-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին:
Եվ չնայած վաղուց հայտնի է, որ Լոպեսի հարսանիքին ներկա են լինելու Ջորջ և Ամալ Քլունիները, Բրիթնի Սփիրսը և նրա ընկերը, Փիթբուլը և շատ ուրիշներ, երգչուհին, այնուամենայնիվ, փորձում է գաղտնի պահել կարևոր օրվա հիմնական մանրամասները:
«Սա արդեն Ջենիֆերի չորրորդ ամուսնությունն է, և նա գիտի, թե որքան հեշտությամբ այն կարող է վերածվել «մեդիակրկեսի», եթե այդ տեղեկատվությունը բացահայտվի»,- ասել է ինսայդերը:
Ըստ պարբերականի տվյալների, Ջենիֆերի և Ալեքսի հարսանիքը կկայանա Մայամիում: Հարսնացուն 10 հարկանի թարմ ծաղիկներով զարդարված տորթ է պատվիրել, ինչպես նաև հրավառություն օվկիանոսի վրա:
Բացի այդ, երգչուհին ցանկանում է կրել ամուսնու ազգանունը: «Ջենիֆերը խենթորեն սիրահարված է Ալեքսին և գիտի, որ նա այն մարդն է, ում հետ ցանկանում է անցկացնել իր կյանքի մնացած մասը: Նա պարզապես անհամբեր է, թե երբ է դառնալու տիկին Ռոդրիգես», – ասել է աղբյուրը: