Մարինկա Խաչատրյանը՝ աշնանային կերպարում
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային, հմայիչ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին սեւ երանգի զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Մարինկան գեղեցիկ աքսեսուարներ է ընտրել՝ ժամացույց եւ լայնեզր գլխարկ։ Չնայած Մարինկան հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն դերասանուհու էջը լի է հաճոյախոսությոններով։