Գրյազ գյուղի բնակիչները պատմել են, թե ինչպիսի հարևաններ են Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը արդեն քանի տարի է՝ բնակվում են Մերձմոսկվայի Օդինցովո շրջանի Գրյազ (Грязь) գյուղում: Մաքսիմը այնտեղ կառուցել է իր երազանքների դղյակը և ամբողջ ընտանիքով տեղափոխվել այնտեղ:
Գրեթե ամեն շաբաթ աստղային զույգին հյուր են գալիս ընկերներ և բարեկամներ, իսկ ամռանը բոլորով խորոված են պատրաստում, հրավառություներ կազմակերպում, որոնք էլ գյուղի բնակիչների համար մեծ իրադարձության նման բան են դարձել:
Անընդմեջ գյուղում կազմակերպվում են գյուղական տարբեր հավաքույթներ, որոնց մասնակցում են Գալկինն ու Ալլան: Տեղի բնակչուհի Մարիան պատմել է
«Ալլա Բորիսովնան հաճախում է այդ գյուղական հավաքույթներին, իսկ վերջերս էլ դրանցից մեկի ժամանակ խոստացել է, որ մենք մեր սեփական լողափը կունենանք, որն էլ իր հերթին կունենա ավազ և ջրային ատրակցիոններ: Առվի մոտ գտնվող ափը ամբողջ խոտով է ծածկվել, առվի հատակը երբեք չեն մաքրել, ամբողջ հույսը մեր Ալլայի վրա է, քանի որ գյուղում առանց այդ էլ գնալու տեղ չկա, զբաղվելու վայրեր չկան, անգամ ամռանը»:
Պետք է նշել, որ գյուղում անգամ մթերային խանութ չկա, և ծեր մարդկանց համար շատ դժվար է: Բայց բարի Ալլա Բորիսովնան օգնում է համագյուղացիներին՝ ինչպես կարող է: Բնակիչները պատմում են, որ նա ամեն օր իր 70-ամյա հարևան, տեղաշարժման խնդիրներ ունեցող Վլադիմիր Անդրեևիչին փոխանցում է մթերքներով տոպրակներ, որոնց մեջ կա գրեթե ամեն բան, երշիկ, հաց, պաշտետներ, թեյի համար քաղցրավենիք, նույնիսկ տնտեսկան ապրանքներ:
«Իսկ երբ Ալլան և Մաքսիմը որևէ ընտանեկան տոն են նշում, կամ ծննդյան օր և հրավիրում հյուրերին, Ալլան կարող է ծառաների հետ հարևանին ուղարկել նաև մեծ կտոր ծննդյան տորթ և մեկ շիշ կարմիր գինի: Ես էլ անպատասխան չեմ թողնում Ալլայի հյուրասիրությունը և ուշադրությունը: Ամեն ապրիլի 15, Ալլայի ծննդյան օրը, ես և այլ գյուղացիներ ծաղիկներով գալիս ենք նրա դղյակի մոտ» —պատմել է Վլադիմիր Անդրեևիչը:
Համագյուղացիները շատ են հավանում նաև զույգի երեխաներին: Ըստ նրանց՝ Լիզան և Գարրին շատ քաղաքավարի են, ընկերասեր, նրանք խաղում են գյուղի երեխաների հետ, կիսվում իրենց խաղալիքներով, թույլ տալիս իրենց հեծանիվներից օգտվել:
Համագյուղացիները պատմում են նաև, որ Ամանորյա տոներին Ալլան և Մաքսիմը ամեն տարի հրավիրում են Ձմեռ Պապ և Ձյունանուշ տեղի երեխաների համար, ովքեր էլ բոլոր երեխաներին նվերներ են բաժանում: