Մեղրամիս․ Սոֆյա Պողոսյանի և Աշոտ Տեր-Մաթևոսյանի սիրառատ լուսանկարը՝ լողավազանից
Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում վերջերս բավականին ակտիվ է։ Նա կարողանում է իր հրապարակումների միջոցով հետևորդների, երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել: Նրա հրապարակումները հիմնականում վերաբերում են իր ոճային փոփոխություններին, առօրյային, ժամանացին, հանգստին:
Սոֆյա Պողոսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ գեղեցկուհին միկրոբլոգի իր հետևորդներին ու երկրպագուներին ներկայացել է ամուսնու՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ։ Զույգը գտնվում է լողավազանում։ Նրանք մեղմ գրկախառնված են, իսկ սիրառատ լուսանկարին կից Սոֆյան անգլերեն լեզվով գրել է․ «Երբ սիրո ուժը հաղթահարում է սերը դեպի իշխանությունը, աշխարհը դառնում է խաղաղ»։
Ռոմանտիկ լուսանկարը տեղադրվել էր գեղեցիկ զույգի Instagram-յան էջերում։ Հմայիչ դերասանուհին կարևոր օրվա համար գեղեցիկ զգեստ էր ընտրել և նուրբ շպար։ Հրապարակված կադրում զույգը մեղմ գրկախառնված էր։ Սոֆյան մեկնաբանությունների հատվածում սրտիկի տեսքով սմայլիկ էր օգտագործել, իսկ հետևորդները նշել էին, որ զույգը շատ գեղեցիկ է և բարեմաղթանքեր են հղել։ «Ինչ սիրուն եք ու լիարժեք»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհի Օլյա Հակոբյանը։