Ապացուցված է․ ինտիմ կյանքի բացակայությունը քայքայում է հիշողությունը
Ինտիմ կյանքը կարող է հավերժ երիտասարդության էլիկսիր լինել: Եվ դա այն պատճառով, որ Ձեր օրգանիզմը դրա օգնությամբ ազատվում է տոքսիններից: Բացի դրանից դուք դառնում եք ավելի երջանիկ: Իսկ դա նույնպես օգնում է կանխարգելել հիշողության կորուստը:
Գիտությունը ապացուցել է, որ եթե չունեք անձնական կյանք, դուք վտանգում եք Ձեզ պրոբլեմներ ունենալ հիշողության հետ կապված: Դրա համար գիտնականները հետազոտություն են կատարել: Նրանք հավաքել են մասնակիցներին և հարցրել սեքսուալ ակտիվության մասին: Նաև խնդրել են նրանց անցնել հիշողության թեստ, որպեսզի իմանան, թե ինչ կապ կա այս երկու գործոնների միջև:
Մասնագետ Մարկ Ալենը եկավ եզրահանգման, որ մերձեցումը կամ էմոցիոնալ կապվածությունը կարող են խթանել ուղեղի այն հատվածները, որոնք անմիջապես կապված են հիշողության հետ:
Հետազոտության ընթացքում սեքսուալ առավել ակտիվ մասնակիցները ցուցադրեցին, որ ունեն ամենալավ հիշողությունը: Գիտնականները նաև գտնում են, որ հեշտ են հիշում նաև նրանք, ովքեր ուղղակի ունեն էմոցիոնալ կապվածություն իրենց երկրորդ կեսի հետ:
Սեքսը նաև մեծ դեր ունի առողջության հետ կապված այլ բաներում: Օրինակ դուք կարող եք կանխարգելել գրիպը, բարելավել մաշկի վիճակը, խուսափել սթրեսերից, այրել կալորիաներ և լավ տրամադրություն պահպանել: Այդ պատճառով մի զրկեք Ձեզ հաճույքից: