Ամերիկացի զինվորականները Իրաքից վերադարձել են Սիրիա. ԶԼՄ-ներ
Ամերիկացի զինվորականները վերադարձել են Սիրիայի հյուսիս-արևելք, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով սիրիական պետական հեռուստատեսությանը։
«Ամերիկյան օկուպացիոն զորքերի շարասյունը դուրս է եկել Իրաքից եւ մտել սիրիական Հասեկ նահանգ ալ Վալիդ ապօրինի սահմանային անցումով։ Նրա կազմում տասնյակ զինվորականներ են եւ ռազմատեխնիկա, շարասյունը եզրափակվում է ամերիկյան ուղղաթիռներով»,- տեղեկացրել է Syria TV հեռուստաալիքը։
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները 2014 թվականին Սիրիայում եւ Իրաքում իրականացրել են գործողություն «Իսլամական պետության» դեմ, ընդ որում՝ Սիրիայում գործել են առանց պաշտոնական իշխանությունների համաձայնության։ Երկրի հյուսիս-արեւելքից հեռանալու որոշումը Վաշինգտոնում կայացրել են Սիրիայի հյուսիս-արեւելք Թուրքիայի ներխուժումից հետո։
Արդյունքում՝ ամերիկացի զինվորականները թողել են ռազմակայանների մեծ մասը Հալեպում, Էլ Հասակում եւ Ռաքայում եւ տեղակայվել Իրաքում։