ԱՄՆ-ը արգելք է դրել կուբայական բոլոր ավիաուղղությունների վրա՝ Հավանայից բացի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը ուրբաթ հայտարարել է կուբայական բոլոր ավիաուղղություններով, Հավանայից բացի, թռիչքներն արգելելու մասին, տեղեկացնում է Fox News-ը։
Նշվում է, որ արգելքն ուժի մեջ կմտնի այս տարվա դեկտեմբերից։
«Այս գործողությունը թույլ չի տա Կաստրոյի ռեժիմին եկամուտներ ստանալ Միացյալ Նահանգներ ավիափոխադրումներից եւ այդ եկամուտներն օգտագործել Կուբայի ժողովրդին բռնաճնշելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Կուբա ավիաթռիչքների արգելքի մյուս պատճառը երկրում զբոսաշրջության զարգացումը կանխելն է, ինչը նույնպես արգելված է օրենքով Միացյալ Նահանգներում։
Այս արգելքի հակառակորդները կարծում են, որ այդ քայլը էլ ավելի կբարդացնի Կուբայի ամերիկացիների կյանքը, ովքեր կցանկանան այցելել Հավանայից հեռու ապրող իրենց հարազատներին։