Ես կրծքագեղձի երկու վիրահատություն եմ տարել (մաստեկտոմիա), ավելի ուշ հեռացրել ձվարաններն ու արգանդի խողովակները. Անջելինա Ջոլին անկեղծացել է
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին պատմել է, թե ինչպես է կրծքագեղձի քաղցկեղի պատճառով կորցրել տատիկին եւ մորը։ Նրա էսսեն հրապարակվել է Time ամսագրում։
«Ես հիշում եմ, թե ինչպես մեկ անգամ բռնել էի մորս ձեռքը, երբ մայրս քիմիոթերիապիա էր ընդունում եւ նա սկսեց կարմրել։ Ես անմիջապես վազեցի բուժքրոջ հետեւից», - գրել է հայտնի կինը՝ հավելելով, որ մայրը կյաքի համար մոտ տասը տարի կռիվ է տվել։
Արտիստուհին նշել է, որ մոր մահից հետո հատուկ տեստ է անցել եւ իմացել է, թե իր մոտ նման հիվանդության առաջացման ինչ հավանականություն կա։ Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կազմել է 87 տոկոս, քաղցկեղի բջիջները՝ 50 տոկոս։
«Ես կրծքագեղձի երկու վիրահատություն եմ տարել (մաստեկտոմիա), ավելի ուշ հեռացրել եմ ձվարաններն ու արգանդի խողովակները՝ նկատելիորեն փոքրացնելով քաղցկեղի զարգացման ռիսկը», - խոստովանել է Ջոլին։
Նա ասել է նաեւ, որ հետեւում է առողջությանը, որպեսզի կարողանա երկար ժամանակ անցկացնել երեխաների հետ, տեսնել նրանց մեծանալը եւ թոռներին․ «Ես տասը տարի ապրել եմ առանց մոր, նա տեսել է իր մի քանի թոռներին եւ հաճախ այնքան հիվանդ էր, որ չէր կարողանում խաղալ նրանց հետ»։
Ջոլին նաեւ խոստովանել է, որ չի ափսոսում մարմնի վրա առկա սպիների համար․ «Կարծում եմ, որ մեր մարմնի վրա առկա սպիները հիշեցնում են այն ամենի մասին, թե ինչեր ենք հաղթահարել»։