Թրամփի փաստաբանը պատահմամբ խոսել է Բահրեյնից 200 հազար դոլարի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին պատահմամբ ասել է, որ իրեն Բահրեյնից 200 հազար դոլար է անհրաժեշտ, հաղորդում է NBC-ն։
Նշվում է, որ Ջուլիանին, հավանաբար, շփոթել է լրագրողին և իր օգնականին, երբ ինքնապատասխանիչով ձայնային պատասխան է ուղարկել։
Ձայնագրությունում նա նշել է, որ իրենց Բահրեյնից գումար է հարկավոր և օգնականին հանձնարարել զբաղվել դրանով։
«Մեզ մի քանի հարյուր հազար դոլար է անհրաժեշտ»,-ասել է Ջուլիանին։
Ավելի ուշ միջադեպը մեկնաբանելով՝ նա ասել է, որ նկատի է ունեցել ոչ թե իրավաբանական գործերը, այլ խոսել է «մեկ այլ նախագծի շուրջ աշխատող աշխատակիցներին փոխարինելու մասին»։