Սպիտակ կոշիկ՝ սեզոնի հիթը․ ո՞րն ընտրել և ինչի՞ հետ համադրել այս աշնանը (Լուսանկարներ)
Բաց երանգները չեն զիջում իրենց դիրքերը, այդ իսկ պատճառով առաջարկում ենք այս աշնան եւ ձմռան համար ընտրել սպիտակ կոշիկներ։ Թե ինչ ընտրել եւ ինչի հետ համադրել կպատմենք հենց հիմա։
Կովբոյական ոճի կիսաերկարաճիտներ
Ամերիկանա ոճը, որը ոչ մեկ սեզոն է ճանաչվել թրենդ։ Իսկ ինչու ոչ, եթե կովբոյական կիսաերկարաճիտները հիանալի համադրվում են համարյա բոլոր վերարկուների հետ։ Ընտրելով սպիտակ տարբերակը, կարող ես քեզ չսահմանափակել վառ գույների եւ պրինտերի ընտրության հարցում։ Դրա հետ հիանալի համադրվում է վանդակավոր կտորը։
Երկարաճիտներ
Այս աշուն առանց երկարաճիտ կոշիկների անհնար կլինի։ Առաջին հերթին կաշին այնքան նորաձեւ է, որ կարելի է այն համադրել այլ տեսակի կաշիների եւ այլ դետալների հետ։ Երկրորդ՝ Gucci եւ Celine ապրանքանիշները ցուցադրել են, թե երկարաճիտները որքան գեղեցիկ են համադրվում կիսաշրջազգեստների, միդի զգեստների հետ։
Տրապեդիա կրունկ
Երկրաչափություն, որը նոր սեզոնին կարելի է նկատել անգամ պայուսակների վրա։ Կոշիկի տրապեդիա կրունկը շատ հարմար է։ Եթե ցանկանում ես, որպեսզի խոսեն կերպարիդ մասին համադրիր այն այս մոդելի կոշիկների հետ։
Սպորտային կիսաերկարաճիտներ․ «Մարտինսներ»
Բոլորը գնում են միլիտարի ոճի մեծ կիսաերկարաճիտներ։ Եթե դու նույնպես ցանկանում ես կրել, ապա ուշադրություն դարձրու դրանց ճերմակ երանգի վրա։ Առաջին հերթին այնքան էլ ագրեսիվ տեսք չունի, իսկ երկրորդ՝ ավելի հեշտ է համադրել առօրյա զգեստապահարանի հետ։ Դրանցով կարելի է նաեւ գրասենյակ հաճախել։
Հին Celine-ի ոճի
Սպիտակը պահանջկոտ գույն է։ Էֆեկտը մեղմացնելու համար կօգին կաթնագույն երանգը, սակայն պետք է խելամտորեն վերաբերել ընտրությանը։ Էսթետիկան, որը օգնել է ստեղծել Ֆիբի Ֆայլոն՝ ֆրանսիական Celine ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը, հանգիստ երանգների մեջ է, դասական ձեւի։ Տվյալ դեպքում բատիլիոնն ունի ոչ միայն երկար քիթ, որը կարծես թե նորաձեւությունից դուրս է եկել 10 տարի առաջ, այլ նաեւ օրիգինալ կրունկներ, որոնք հիանալի համադրվում են դասական կոստյումի կամ կիսաշրջազգեստի հետ։
Սպորտային սպիտակ կոշիկներ
Եւս մեկ հիանալի տարբերակ աշնան համար։ Դրանք այնքան ունիվեսալ են, որ կարելի է կրել ինչի հետ ասես եւ ոչ ոք թարս չի նայի։ Դրանք կարելի է հանգիստ կրել, ինչպես վերարկուների, այնպես էլ սպորտային բաճկոնների հետ։