Սորոսը նշել է ԱՄՆ նախագահի պաշտոնում «ամենաորակավորված» թեկնածուին
Ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսն ակնարկել է, թե ով է 2020-ի ԱՄՆ նախագահական ընտրություններում իր ֆավորիտը։ Այս մասին նա ասել է The New York Times-ին։
Նրա խոսքով՝ Մասաչուսթես նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը ԱՄՆ նախագահի «ամենաորակավորված թեկնածուն է»։
Սորոսը հայտարարել է, որ աջակցում է հարստության հարկի բարձրացմանը, որը Ուորենի առանցքային քաղաքական խոստումներից է։