Համացանցում է հայտնվել ամուսնալուծությունից հետո նիհարած Ադելի լուսանկարը
Համացանցում է հայտնվել ամուսնալուծությունից հետո նիհարած երգչուհի Ադելի լուսանկարը: Այս մասին հայտնում է DailyMail-ը:
31-ամյա բրիտանուհին մասնակցել է իր ընկեր՝ ռեփեր Դրեյքի ծննդյան օրվա երեկույթին: Ադելը կրել է իտալական Etro բրենդի սև թավշյա զգեստ: Կայքը նշում է, որ զգեստի արժեքը Մեծ Բրիտանիայում 1.160 ֆունտ է:
Երգչուհին ամուսնալուծությունից հետո զբաղվում է պիլատեսով և արդեն իսկ կորցրել է 6 կգ: