«Սիրում եմ աշունը»․ Արփի Գաբրիելյանը՝ քնքուշ կերպարում
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Instagram-ում հրապարակված կադրն արվել է բնության գրկում։ Արփին մեղմ շպարով է, կրում է սեւ հագուստ․ վերնաշապիկ, տաբատ, պիջակ։ Աշնանային տրամադրությամբ լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չի կատարել, սակայն հեշթեգերում նշել է․ «սիրում եմ աշունը»։