Ժողովրդին ավելի մոտ․ Քեյթ Միդլթոնը սկսել է վարել պաշտոնական Instagram-յան էջը (Լուսանկար և տեսանյութ)
Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը սկսել է վարել Instagram-ի պաշտոնական էջը՝ մտածելով այն դարձնել ավելի անձնական։ Նրա գրառումներն այժմ ստորագրված են «Քեթրին», այլ ոչ թե «Քենսինգթոնյան պալատ», ինչպես նախկինում էր։
Տարբերությունը նկատելի է։ Սկզբում նա տեղադրել է Ուիլյամի հետ Պակիստան կատարած ճամփորդությունից լուսանկարներ է հրապարակել։ Էմոցիոնալ կադրերը կտրուկ տարբերվում են նախորդներից, որոնք արվել են քագավորական ընտանիքի պաշտոնական լուսանկարչի կողմից։ Լուսանկարներից մեկում, օրինակ, Միդլթոնն ամուսնու հետ կրիկետ է խաղում։ Դրանից հետո Քեյթը ցուցադրել է կարճ հոլովակ, իսկ հետեւորդները գնահատաել են «կենդանի» էմոցիաները։ Հոլովակը մեկ օրում հավաքել է մոտավորապես 3 միլիոն դիտում։
Պալատը դեռ չի մեկնաբանում դքսուահին կշարունակի վարել էջը, թե ոչ։ ի դեպ, մինչ այդ էլ Քեյթը երբեմն-երբեմն հանդես է եկել սոցցանցերում, սակայն միայն լուսանկարչի դերում։
Միդլթոնը հրապարակումների համար միշտ ինքն է լուսանկարում իր երեխաներին։
Աղբյուրը՝ Wday