«Գրեմմիի» դափնեկիր Սթենլի Քլարքը ելույթ կունենա Yerevan Jazz Fest 2019-ին
Հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 3-ը Երեւանում կանցկացվի Yerevan Jazz Fest 2019 ջազի ամենամյա միջազգային փառատոնը: Այն ամեն տարի իրականացվում է Ջազի հայկական ասոցիացիայի ջանքերով:
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ ասօր` հոկտեմբերի 25-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Գրեմմիի» քառակի դափնեկիր կոմպոզտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի եւ իր բենդի ջազ-ռոք համերգը, որով էլ կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի բացումը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսին Քլարքը ողջունեց լրագրողներին եւ խոսեց սպասվող համերգի ու ջազի մասին, առհասարակ.
«Շատ ուրախ ենք, որ Հայաստանում ենք: Այնքան շատ գործեր ունենք, որ տատանվում էինք` ինչ ծրագիր ներկայացնել Հայաստանում, բայց կարող եմ ասել` բավականին լավ ստեծագորություններ ենք ընտրել, «գժոտ» գործեր ենք կատարելու»:
Անդրադառնալով ջազի ինքնտիպությանը` երաժիշտը նշեց.
«Ցանկացած ջազ երաժշտություն իմպրովիզացիա է. ջազը բոլորինն է, այն մեկ ազգի մշակույթ չէ»:
Նա պատասխանեց նաեւ հարցին, թե որն է իր ստեղծագործությունների հաղորդագրությունը.
«Յուրաքանչյուր երաժիշտ երաժշտություն կատարելու իր պատճառներն ունի: Տարբեր պատճաներ կան արվեստ ստեղծագործելու...
Իմ ճամփորդությունների ընթացքում շատ պատերազմներ ու բռնություններ եմ տեսնում ու տպավորթյուն է, թե մարդկանց էության մեջ է մեկը մյուսին դեմ լինելը: Սակայն ես կարծում եմ` մարդն իր էությամբ բարի է ստեղծված: Ջազի մեջ դժվար է հասկանալ, թե ինչ ենք ցանկանում արտահայտել: Մեր հաղորդագրությունն, ամեն դեպքում, սերն է»: