Урод- ներին պետք է փնտրել Գյումրուց ներս... հոսանքազրկել են Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը
Գյումրիում, էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով, հոսանքազրկել են Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանը... Եվ ահա շնորհալի կինոբեմադրիչ Արմեն Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանելով փաստը, урод է անվանել մշակույթի նախարարությանը, Հայաստանի թատերական գործիչների միությանը, երկրի նախագահին և այլն, պնդել, որ ,,բոլորը մարդ են դարձել Մհեր Մկրտչյանի շնորհիվ,,: Հասկանում եմ գործընկերոջս զայրույթը, սակայն վիրավորանքներ հնչեցնելուց առաջ՝ հարկ էր, որ նա տեղեկանար, թե ինչ կապ ունեն նշյալ կազմակերպություններն ու անձինք չվճարված էլեկտրաէներգիայի և հոսանքազրկումների հետ... Հուշատուն-թանգարանը համայնքային սեփականություն է, հետևաբար Գյումրու քաղաքապետարանը պիտի զբաղվեր այդ խնդրով, ոչ թե ՀԹԳՄ հասարակական կազմակերպությունը կամ մշակույթի նախարարությունը... Ինչու՞ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժինը չի վճարել օգտագործված հոսանքի վարձը, ինչու՞ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներից մեկում մշակույթի օջախի հոսանքազրկումը չի դարձել Գյումրու ավագանու քննարկման նյութ, չնայած համոզված եմ, որ ավագանու անդամների 99 տոկոսը տեղյակ չէ այդ հուշատան գործունեության մասին (մեկ տոկոսը Լևոն Բարսեղյանն է ներկայացնում):
Ի վերջո, ո՞վ է урод-ը, եթե ոչ Գյումրու էլցանցերի տնօրինությունը, որն այնքա՜ն բարոյականություն և ըմբռնում չունի, որ հեսանքազրկում է Մհեր Մկրտչյանի հուշատունը... Ուրեմն, սիրելի Արմեն Գասպարյան, урод- ներին պետք է փնտրել Գյումրուց ներս...
Լևոն Մութաֆյան. Ֆեյսբուք