Լոռու մարզում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հրշեջ-փրկակար է մահացել, ևս մեկը՝ հոսպիտալացվել (Լուսանկարներ)
Լոռու մարզում՝ Բազումի լեռնաշղթայի անտառներում, բռնկված խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ են ստացել, որոնցից մեկը մահացել է, իսկ մյուսին՝ 28-ամյա Էդգար Գրիգորյանին, Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխել են Երևան, հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր է ժամանել անձամբ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ով նաև կապ է հաստատել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և Երևանից սանավիացիայի ուղղաթիռը գալիս է Վանաձոր, որպեսզի վիրավոր հրշեջ-փրկարարին տեղափոխեն Երևան:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: