Քեթի Փերին տոնում է իր 35 ամյակը
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ծննդյան 35-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգչուհի, ամենաօրիգինալ կերպարներից մեկը` Քեթի Փերին: Երգչուհուն շատերը սիրում են հենց իր արտասովոր ոճի համար` խոսքը եւ արտաքինի, եւ երգացանկի մասին է: Իսկ նրա ներքինն առաջարկում ենք բացահայտել նրա արտահայտած մտքերի միջոցով:
«Ես ծնվել եմ մի ընտանիքում, որին չէին ընդունում, բայց ինձ ընդունում են»:
«Ես շատ չեմ սիրահարվում, բայց երբ դա պատահում է, շատ ուժգին է լինում»:
«Ես շատ վատ բաներ եմ արել, պարզպես երեւակայեք»:
«Ես հրաշալի կյանք եմ ապրել մինչ օրս, ու դեռ ինչքան լավ բաներ են սպասվում ապագայում...»:
«Ես լավ աղջիկ եմ, որովհետեւ հավատում եմ սիրուն, խելքին եւ հարգանքին»:
«Մարդիկ սիրում են զրպարտել, բայց երբեմն մենք` ինքներս ենք դառնում մեր զրպարտության առարկան` կանգնելով մեր իսկ ճանապարհին»:
«Երբ դու ինքնավստահ ես, ամեն ինչ կարող ես անել»:
«Դու գիտես, որ ճիշտ ես ապրում, երբ արթնանում ես, սանրվում ու հանկարծ քեզ վրա փայլեր են թափվում»:
«Պետք է շատ ծախսես, որպեսզի մեծ գումարներ աշխատես»:
«Ես միշտ չեմ կարող լինել այս քաղցր թագուհու կերպարում»: