ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հարցաքննել է Էմինեմին․ պատճառը երգերն են
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հարցաքննել է ամերիկացի ռեփեր Էմինեմին (իսկական անունը՝ Մարշալ Բրյուս Մետերս III)։ Պատճառը նրա երգն է, որի մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին սպառնալիքներ են հնչում։ Այս մասին հայտնում է Buzzfeed-ը՝ հղում կատարելով նրա մոտ առկա ծառայության փաստաթղթերին։
USSS-ը, որի խնդիրը ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի անվտանգության ապահովվումն է, ստուգումը սկսել է TMZ-ի աշխատակիցներից մեկի բողոքից հետո, որը վերաբերել է Framed երգին։ Նրա կարծիքով երգը պարունակում սպառնալիքներ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի, ինչպես նաեւ ոչ տեղին արտահայտություններ հենց նախագահի հասցեին։ Երգում եղել են նաեւ սպանության ակնարկներ։
Ծառայությունը պարզաբանել է, որ երգի խոսքերը քննարկվել են աշխատակիցների ժողովի ժամանակ եւ կայացվել է որոշում, որ գործը հանձնեն դատախազություն։
47-ամյա ռեփերը համարվում է ԱՄՆ-ի, ինչպես նաեւ աշխարհի ամենահայտնի հիփ-հոփ ժանրի կատարողներից մեկը։ Rolling Stone ամսագիրն ու այլ հրատարակություններ նրան անվանել են բոլոր ժամանակների ամենամեծ երաժիշտներից մեկը։