Թրամփը որոշել է չեղարկել The New York Times-ի եւ The Washington Post-ի կառավարական բաժանորդագրությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել The New York Times-ի եւ The Washington Post-ի կառավարական բաժանորդագրությունները։ Սպիտակ տունը պատրաստվում է հանձնարարել դաշնային գործակալություններին չթարմացնել այդ թերթերի բաժանորդագրությունը, տեղեկացնում է PA-ն։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիմաշը պնդում է, որ այդ քայլը խնայողական միջոց է՝ հայտարարելով, որ «բաժանորդագրության երկարաձգումը դաշնային բոլոր գործակալություններում հարյուր հազարավոր դոլարների խնայողություն կլինի»։
Բայց Թրամփը, որը հաճախ քննադատում է այս երկու թերթերը, երկուշաբթի Fox News-ի հարցազրույցում ասել է, որ «մենք չենք ցանկանում» տեսնել «Times-ը Սպիտակ տանը», եւ «պատրաստվում ենք դադարեցնել (այդ թերթի) եւ The Washington Post-ի բաժանորդագրությունը»։
Սպիտակ տան օգնականներն ասում են, որ Սպիտակ տունն այլեւս չի ստանում տպագիր պարբերականներ, չնայած օնլայն-հասանելիություն կա։