Սիրիան անցել է վերջին «կարմիր գիծը». Դավութօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավիթօղլուն օգոստոսի 22-ին հայտարարել է, որ Սիրիան անցել է վերջին «կարմիր գիծը» և քննադատել է միջազգային հանրությանը քիմիական հարձակման հետևանքով մոտ 1300 սպանվածների համար:
«Բոլոր կարմիր գծերը հատված են եղել, իսկ ՄԱԿ-ը ոչ մի որոշում չի կայացրել սրա վարաբերյալ: Դա երկու կողմերի պարտավորությունն է»,- ասել է Դավիթօղլուն` Բեռլին կատարած այցի ժամանակ: