«Նա ինձ համար ոչ ոք է»․ Լարիսա Գուզեեւան անդրադարձել է Գարիկ Խարլամովի ծաղրանքին
Հումորիստ Գարիկ Խարլամովը իր Instagram-ում Լարիսա Գուզեեւայի եւ «Արի ամուսնանանք» հաղորդման վերաբերյալ մի շարք ծաղրական տեսանյութեր է հրապարակել։ Ինչպես պարզվել է հաղորդավարուհին վիրավորվել է հումորիստից։
Օրերս շոումենը ցուցադրել է տեսանյութ, որն իրենից ներկայացնում է «Լեոն» ֆիլմից եւ «Արի ամուսնանք» ծրագրից մոնտաժված հատվածներ։ Ըստ հոլովակի Նատալի Փորթմանի հերոսուհին ցանկանում է սպանել «հարսանեկան» շոուի հյուրերից մեկին։ Գարիկը հրապարակումն ուղեկցել է հումորային մեկնաբանությամբ։
Ինչպես պարզվել է նրա հումորի զգացումը չի գնահատել Գուզեեւան։ Նա զարմացել է, թե ինչպես կարող են մադրիկ իրնց նման բաներ թույլ տալ։ «Նա ինձ համար ոչ ոք է, մենք երբեք չենք հանդիպել։ Ինչու՞ է դա նրան ծիծաղելի թվում», - արտահայտվել է Լարիսա Գուզեեւան։
Դրանից հետո Խարլամովը ներողություն է խնդրել հեռուստահաղորդավարուհու, որին ծաղրել է ամիսներ շարունակ։ Հումորիստը խոստովանել է, որ նրա հետ անձամբ ծանոթ չէ եւ ընդգծել է, որ չի ցանկացել վիրավորել։
«Մինչեւ ինձ ոչ ոք չգիտեր ձեր ծրագրի մասին։ Այ-մ ողջ երիտասարդությունը գիտի «Արի ամուսնանանք» շոուի մասին։ Լարիսա, ներողություն եմ խնդրում, եթե ինչ-որ բանով նեղացրել եմ ձեզ։ Այսպիս ցանկություն չի եղել։ Մենք ձեզ շատ ենք սիրում», ճ դիմել է նա դերասանուհուն։
Գուզեեւան դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել։