Թուրքիայի հանգստավայրերում թունավորվել է ավելի քան 100 զբոսաշրջիկ
Ավելի քան 100 բրիտանացի զբոսաշրջիկ թունավորվել է թուրքական հանգստավայրում: Միացյալ թագավորությունն իր մասնագետներին է ուղարկել, որպեսզի պարզեն հանգամանքներն ու թունավորման պատճառները:
Բրիտանացիները լուրջ թունավորում ունեն: Ներկա պահին հյուրանոցների աշխատակիցների կողմից փակվել են հանրային լողավազանները: Թուրքիայում է "Thomas Cook" տուրիստական կազմակերպությունը, որոնք աշխատանքներ են տանում պարզելու թունավորման պատճառները: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ավելի քան 60 զբոսաշրջիկ ևս թունավորվել են Անթալիայի հանգստավայրերում: