Վերա Բրեժնևան Մելաձեի կողմից սիրային գրություն է հրապարակել (Լուսանկարներ)
Հայտնի երգչուհի Վերա Բրեժնեւան ամուսնու՝ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի դավաճանությունների մասին բամբասանքների եւ խոսակցությունների ֆոնին, ըստ որոնց նրա ամուսինը սիրավեպ ունի «ՎԻԱ Գրա» խմբի մեներգչուհի Էրիկա Գերցեգի հետ, շարունակում է հրապարակել անձնական կյանքի մանրամասներ։
Վերան իր Instagram-ի Stories բաժնում լուսանկար է տեղադրել, որը սիրո խոստովանությամբ գրություն է․ «Կ»։ «Սա սեր է », - նշել է նա։
Օրերս Վերան մեկնաբանել էր ամուսնու սիրավեպի մասին լուրերը՝ գրելով․
«Կարդում եմ նորություններ ու հերթական անգամ հիանում ամուսնուս կարողանություններով։ Նա հասցնում է ղեկավարել գրասենյակը, 5 նախագիծ, մարզիչ լինել «Ձայնը» նախագծում, երգեր գրել, տեսահոլովակներ թողարկել, հոգ տանել եղբոր, քրոջ, ծնողների, եղբորորդիների մասին, մասնակցություն ունենալ ամենին, ինչ կատարվում է իմ կյանքում եւ ըստ մամուլի խոսքերի՝ սիրավեպ ունենալ Էրիկայի հետ։ Պարզապես բրավո, նյուզմեյքերներ, շնորհակալություն, որ բացեցիք աչքերս»,- գրել է Բրեժնեւան։