Ադրբեջանի նախագահի հոկտեմբերի 23-ի հրամանով Ռամիզ Մեհթիևն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից. Ալիևն ավելի վաղ կոչ էր արել «70-ն անց» բոլոր պաշտոնյաներին վաստակած հանգստի գնալ
Ադրբեջանի նախագահի հոկտեմբերի 23-ի հրամանով Ռամիզ Մեհթիևն ազատվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համապատասխան որոշումը ստորագրել է հոկտեմբերի 23-ին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մեհթիևի ազատումը տեղավորվում է Ադրբեջանի իշխանությունների սկսած կադրային կազմի «երիտասարդացման» ակցիայի շրջանակում: Ալիևն ավելի վաղ կոչ էր արել «70-ն անց» բոլոր պաշտոնյաներին վաստակած հանգստի գնալ:
81-ամյա Ռամիզ Մեհթիևը, նույնիսկ այնպիսի վաստակի դիմաց, ինչպիսին Իլհամ Ալիևի 10-ամյա գործունեության մասին «Ադրբեջանը վերափոխած 10 տարիներ» երկն է, այլ ելք չուներ, քան ղեկավարության համառ «խնդրանքին» անսալը: