Մայքլ Դուգլասը որդուն փոքր տարիքում ստիպել է աստղային երեկույթների ժամանակ թմրանյութ մատակարարել
Իր «Ուղի դեպի տուն» գրքում Մայքլ Դուգլասի որդին՝ Քեմերոնը, հիշում է, որ հայրն իրեն ստիպել է ընկերներին մարիխուանա մատակարարել։Ինչպես հայտնում է բրիտանական Mirror-ը, դերասանը նրան փաթեթ է տվել՝ ասելով․ «տուր այն տղամարդուն»։ Մեծանալով Քեմերոնը հասկացել է, թե ինչ է եղել այդ փաթեթի մեջ։
Դերասանի որդին պատմել է նաեւ, որ պատանեկության տարիներին աչք էր դնում հոր աստղային ընկերնրեի վրա։
«Երբ մեծացա գնում էի թաղամասի տներով, բարձրանում էի պատշգամբեր եւ տեսնում այն, ինչը չպետք է տեսնեի․ մեծ մարդիկ զբաղվում էին այն բանով, ինչով սովորաբար զբաղվում են մեծերը, երբ ապրում են շքեզ կյանքով», - կիսվել է կրտսեր Դուգլասը։
Դուգլասի 40-ամյա որդու հիշողություններում հազվադեպ են հանդիպում հուշեր, որտեղ հայրն իր հետ նախաճաշում էր։ Սակայն այսօր նա գիտակցում է, որ այն ժամանակ հայրը բուռն երեկույթներից հետո հազիվ ուշքի էր գալիս։
Այդուհանդերձ ոմանք էլ հիշում են, որ Քեմերոնը բազմիցս խնդիրներ է ունեցել թմրանյութերի հետ կապված։ Նա ընդունել է բազմաթիվ արգելված հաբեր եւ նույնիսկ հերոինի վաճառքի համար 5 տարի դատապարտված է եղել։