Թուրքիայի վարչապետն առաջարկում է ստեղծել նոր ՄԱԿ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զարմացած է միջազգային կառույցների փաստացի անգործությունից, որը ցուցաբերվում է արաբական աշխարհում: Նա առաջարկում է ստեղծել նոր ՄԱԿ:
Թուրքական "ТВ 22" հեռուստաընկերության եթերով Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց. Եթե մենք իրականում կարծում ենք, որ աշխարհն ավելի մեծ է, քան Անվտանգության խորհուրդը, ապա ազգերը պետք է ստեղծեն սեփական ՄԱԿ-ը:
Նա առաջին անգամ մայիս ամսին էր հանդես եկել ՄԱԿ-ի ռեֆորմների իրականացմամբ, քանի որ ըստ նրա' ՄԱԿ-ի անդամ 5 երկրները չեն կարող զբաղվել ամբողջ աշխարհի շահերով: