ԵԱՀԿ. «Ադրբեջանը գնում է դեպի ժողովրդավարություն»
Բաքվում անցկացվող «Ընտրական գործընթացին ապօրինի միջամտության անընդունելիության մասին» թեմայով տեղեկատվական նիստի ժամանակ, ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Կորայ Տորգայը հայտնել է. «Ադրբեջանը կարող է հասնել իր իրական ներուժին ժողովրդավարության զարգացման միջոցով»:
Haqqin.az կայքը հայտնում է, որ ըստ Կորայ Տորգայի` Ադրբեջանը գնում է դեպի ժողովրդավարություն:
«Ես վստահ եմ, որ երկիրն ապագայում նույնպես կշարժվի այդ ուղղությամբ»,- հայտնել է նա:
Նշենք, որ Ադրբեջանում կայանալիք առաջիկա նախագահական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդները չեն մասնակցի: