ԱՄՆ-ում լույս կտեսնի Թրամփի նախագահության մասին սկանդալային գիրքը
ԱՄՆ-ում լույս կտեսնի Թրամփի նախագահության մասին սկանդալային գիրքը, որը գրել է Թրամփի վարչակազմի «անանուն» ավագ պաշտոնյան, որը սկանդալային հոդված էր գրել NYT ամսագրում: Գիրքը լույս կտեսնի նոյեմբերին, հաղորդում է CNBC-ը:
Twelve հրատարակության մամուլի հաղորդագրության համաձայն՝ «Նախազգուշացում» անվանումով գիրքը կներկայացնի «Թրամփի նախագահության աննախադեպ կուլիսային պատկերը»: Նշվում է, որ գիրքը, որը գրել է անանուն պաշտոնյան, վաճառքի կհանվի նոյեմբերի 19-ից: «Հեղինակը մնում է անանուն, իսկ նրա ինքնությունը՝ գաղտնի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
New York Times ամսագրում 2018-ի սեպտեմբերին հրապարակված «Ես դիմադրության մաս եմ կազմում Թրամփի վարչակազմի ներսում» վերնագրով հոդվածը սկանդալ էր առաջացրել: Հոդվածում նկարագրվում էր, թե ինչպես են հեղինակն ու Սպիտակ տան նրա գործընկերներն աշխատում Թրամփի օրակարգը հանելու եւ նրա վատագույն հակումները հաղթահարել ուղղությամբ:
Թրամփն անցած տարի հոդվածի հեղինակին մեղադրել է դավաճանության մեջ: