Տիմատիի հարսնացուն ծննդաբերությունից 6 օր անց ցուցադրել է կազմվածքը
Ռեշետովան վստահ է, որ իդեալական կազմվածքին վերադառնալու համար նրան հարկավոր է ազատվել 6-7 կիլոգրամ ավելորդ քաշից եւ «մարզել» մկանները։ Սակայն բժիշկը դեռ Տիմատիի սիրելիին թույլ չի տալիս հաճախել մարզումների։
Ի դեպ, Անաստասիան շտապում է ոչ միայն նիհարել, այլեւ կառավարել աշխատանքային բոլոր հարցերը։ Ծննդատնից դուրս գրվելուց հետո նա այցելել է իր գեղեցկության սրահ։ Բալիկը, որին տվել են Ռատմիր անունը, սպասել է մայրիկին։ Դրանից հետո, հասկանալի է, որ Ռեշետովային գլխին են թափվել քննադատություններ ու մեղադրանքներ։ Սակայն մոդելն ունի ապահով աջակցություն՝ նրա ապագա սկեսուրը՝ Սիմոնա Յակովլեւնան, որը պատրաստ է 24 ժամ օգնել երեխայի խնամքի հարցում։