Թուրքիայում ամենից շատ ատում են հայերին, ապա` հրեաներին
Թուրքական «Թարաֆ» պարբերականը հայտնում է, որ Հրանտ Դինքի անվան հիմնադրամը հրապարակել է 2013 թվականի առաջին 4 ամսվա ընթացքում թուրքական մեդիադաշտում ատելություն սերմանելու վերաբերյալ մշտադիտարկման զեկույցը:
Հետազոտության ընթացքում 2013թ. 4 ամիսներին ի հայտ է բերվել ազգային, էթնիկ և կրոնական խմբերին թիրախավորող 104 հոդված և լուր: Նշյալ ցուցանիշը մյուս ժամանակահատվածների համեմատ աճ է արաձանգրել:
Նշվում է, որ ինչպես մյուս ժամանակահատվածներում, այս անգամ ևս ավելի շատ ատում են հայերին, որոնցից հետո հերթականությամբ գալիս են հրեաները և քրիստոնյաները: Ատելության թիրախ դարձած մյուս երկու խմբերը հույներն ու քրդերն են: Նշվում է նաև, որ քրդերի նկատմամբ ատելության դրսևորումը ևս աճ է գրանցել: