Ադրբեջանի ՊՆ-ի հերթական հիվանդագին հայտարարությունը` կապված այս առավոտ թշնամու գնդակից վիրավորված և զոհված հայ զինվորների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն' կապված հայկական լրատվամիջոցներում տարածված այն տխուր լուրի հետ, ըստ որի հայ-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմի բացած կրակի արդյունքում երկու հայ զինծառայող է վիրավորվել, որոնցից մեկը մահացել է:
Ադրբեջանը հերթական անգամ հիվանդագին հայտարարությունն է տարածել' առիթը բաց չթողնելով մեկ անգամ ևս վարկաբեկելու հայոց բանակի անունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաղորդվում է, որ մեկ մարդ մահացել, ևս մեկը' վիրավոր է: Ադրբեջանի պաշտպանության նախարությունը հայտարարում է, որ դա ապատեղեկատվություն է, որի օգնությամբ Հայաստանը փորձում է թաքցնել ճշմարտությունը: Սակայն, ճշգրտված տեղեկությունների համաձայն, հայերն անցնում են հին մեթոդներին, որպեսզի թաքցնեն փոխհրաձգության փաստը, որը տեղի է ունեցել այս առավոտ հենց հայ զինվորների միջև: Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած կորուստների թիվը չի համապատասխանում իրականությանը: Հայտնի է դարձել, որ փոխհրաձգության արդյունքում զոհվել է մի քանի զինվոր և ևս մի քանիսը մահացել են»,- ասված է Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանն ամեն ինչ լավ հաշվարկել է, բայց միայն մի բան մնում է անհասականալի, թե որտեղից է Ադրբեջանին հայտնի դարձել զոհերի ու վիրավորների նման քանակ, հատկապես, եթե նրանք այդ ամենի հետ «կապ չունեն և այն, ու նաև այն, թե ինչ ճշգրտված տվյալների մասին է խոսքը: