«Իմ կյանքն անճանաչելի է համեմատած այն ամենի հետ, ինչ ունեի «Գահերի խաղը» սերիալից առաջ». Էմիլիա Քլարքը նշում է 33-ամյակը
«Գահերի խաղը» հեռուստասերիալի սիրահարներ, շնորհավորում ենք, քանի որ այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լույս աշխարհ է եկել մի գեղեցկուհի, որն առանցքային դեր ունի սիրված սերիալում: Խոսքը Դայեներիսի դերակատար, բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարքի մասին է, որն այսօր տոնում է ծննդյան 33-ամյակը: Քլարքը հայտնի է նաեւ «Տերմինատոր», «Սոլո. Աստղային պատերազմների պատմությունը» եւ «Մինչ քեզ հանդիպելը» ֆիլմերից:
2019 թ-ին Times ամսագիրը նրան դասել է «Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Էմիլիա Քլարքի հայտնի մտքերից մի քանիսը.
«Ես գյուղի սիրահար եմ. ահա, թե որտեղից եմ ես ստանում իմ հանդարտությունն ու խաղաղությունը: Կանաչ տեսադաշտն ինձ շատ է օգնում»:
«Կարծում եմ՝ ուժեղ կանայք հզոր են, քանի որ ունեն տղամարդու ուժ եւ կնոջ զգացմունքայնություն»:
«Երբ դու երջանիկ ընտանիքում ես ծնվում, ինքդ էլ ցանկանում ես այդպիսի ըտանիք ստեղծել»:
«Հայրիկս միշտ ասում էր՝ «Երբեք մի վստահիր մեկին, ում հեռուստացույցը գրապահարանից մեծ է» Այպիսով, ես փոքրուց շատ եմ կարդում»:
«Ես մի կանոնով եմ շարժվում՝ երբեք ոչինչ չփնտրել համացանցում»:
«Մայրիկս սովորեցրել է՝ ինչպես ինքնուրույն շպարվել, երբ դեռ 13 տարեկան էի, եւ ամենակարեւոր խորհուրդը, որ նա ինձ տվել է, այն էր, որ երբեք չհանեմ հոնքերս»:
«Կարծում եմ՝ ես դեռ մայրիկիս ներսում եմ ասել, որ ցանկանում եմ դառնալ դերասանուհի»:
«Ես իմ ամբողջ մանկությունն անց եմ կացրել HBO-ի հեռուստասերիալները նայելով եւ երազելով, որ մի օր ինքս էլ կաշխատեմ այնտեղ»:
«Ես եւ բարձրակրունկները շատ լավ ընկերներ ենք»:
«Հիմա իմ կյանքն անճանաչելի է համեմատած այն ամենի հետ, ինչ ունեի «Գահերի խաղը» սերիալից առաջ: Այն ինձ համար այնպիսի դռներ է բացել, որոնք մինչ այդ փակ էին ինձ համար»:
Լուսանկարները՝ Facebook-ից