Ռուսաստանում ստեղծվում են արհեստական բանականության համակարգով անվարորդ մեքենաներ
Արհեստական բանականության համակարգով անվարորդ մեքենաները, որոնցում ներդրված են 360 աստիճան պտույտ ունեցող տեսախցիկներ, ստեղծվում են Ռուսաստանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին Interpolitex ցուցահանդեսում ասել է մեքենաները ստեղծող ընկերության ներկայացուցիչ Եգոր Ֆեդոցը։ Փորձանմուշը ներկայացված է ցուցահանդեսում։
«Այո, այդ մեքենան լինելու է անվարորդ, միայն թե նրա տարբերությունը արդեն գոյություն ունեցողներից այն է, որ մեքենան հիմնված է օպտիկաէլեկտրոնային համակարգերի վրա, այսինքն՝ զինված է տեսախցիկներով։ Մենք ցանկանում ենք տեսախցիկների տեսանելիության ընդգրկումը հասցնել 360 աստիճանի երկու սպեկտրում, եւ դրա հաշվին մենք կկառուցենք տարածության մոդել, եւ հետագայում մեքենան կկարողանա տեղաշարժվել»,- ասել է նա։
Բացի այդ, նրա խոսքով՝ մեքենան զինված է նավիգացիայով, որը կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել քաղաքում։ «Սկզբնական աշխատանքը կավարտվի մեկուկես տարուց, վերջնականը՝ չորս տարի հետո»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։
Մոսկվայի ԺՏՆՑ-ում բացվել է պետության անվտանգության ապահովման միջոցների Interpolitex-2019 միջազգային ցուցահանդեսը։ Այս տարի միջոցառմանը մասնակցում է 470 ընկերություն 15 երկրներից, ինչպես նաեւ 20 հազար մասնագետ 46 երկրներից, ինչպիսին են Գերմանիան, Իտալիան, Իսրայելը եւ այլն։ Ցուցահանդեսի կազմկոմիտեի տվյալներով՝ նախատեսվում է, որ միջոցառմանը կայցելի ավելի քան 20 հազար մասնագետ, իսկ գիտագործնական ծրագրի միջոցառումներին կհնչի ավելի քան 100 զեկույց անձի, պետության եւ միջազգային անվտանգության ակտուալ թեմաներով։ Ցուցահանդեսի կազմակերպչներն են Ռուսաստանի ՆԳՆ-ն, ԱԴԾ-ն եւ Ռոսգվարդիան։