ԱՄՆ Կոնգրեսի անդամը կոչ է արել մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը (Տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ջեքի Սփիյերը հանդես է եկել Հելսինկյան հանձնաժողովի նիստում՝ կոչ անելով ժողովրդավարական բարեփոխումների համար մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը, Facebook-ում հաղորդում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն:
Նա երախտագիտություն է հայտնել, որ Հայաստանին հավելյալ 40 մլն դոլարի չափով աջակցություն տրամադրելու մասին իր լրացումներին աջակցել է 268 կոնգրեսական: «Մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանին, երկրի կառավարությանն ու համագործակցենք խորհրդարանի անդամերի հետ»,- նշել է նա:
Խոսելով Արցախ կատարած իր վերջին այցելության մասին՝ Սփիյերը նորից ԱՄՆ-ին կոչ է արել վերիմաստավորել The Halo Trust կազմակերպության ֆինանսավորման կրճատումը ականազերծման հարցում։
«Մենք եղել ենք Արցախում եւ այնտեղ հանդիպել The Halo Trust կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք ականազերծման անհավանական աշխատանք են կատարել»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ նրանց անհրաժեշտ է եւս 6 մլն դոլար երեք տարով, որպեսզի ավարտեն սկսված աշխատանքը։
Սփիյերը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում կվերանայեն ֆինանսների բաշխումը եւ կընդունեն, որ պետք է օգնեն The Halo Trust-ին ավարտել սկսած աշխատանքը։