Ռեփեր Նիկի Մինաժն ամուսնացել է հանցագործ բոյֆրենդի հետ (Լուսանկարներ)
Հայտնի ամերիկացի ռեփ կատարող Նիկի Մինաժը, որը օրերս հայտարարել ՝ բեմից հեռանալու մաիսն, ամուսնացել է ռեփեր Քեննետ Պետի հետ։
Այն մասին, որ երգչուհին պատրաստվում էր հարսանիքի խոսվում էր դեռ 2019թ․-ի հունիս ամսից։ Այն ժամանակ ռեփ կատարողն այդ մասին հայտարարել էր Queen Radio շոուի ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ միշտ ցանկացել է լինել երջանիկ կին։
Նիկի Մինաժն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է «միսթր» եւ «միսիս» գրությամբ բաժակներ։ Հոլովակը Նիկին ուղեկցել է ուրախ էմոջիներով եւ խոստովանել է, որ նա այժմ Օնիկա Տանյա Մարաժ-Փեթթի է։
Դեռեւս հարսանեկան արարողության մասին մանրամասներ հայտնի չէ, սակայն դատելով տեսանյութին կից արված մեկնաբանությունից սիրահարներն ամուսնացել են հոկտեմբերի 21-ին։
Հիշեցնենք, որ Քեննետ Փեթին 2002թ․-ին գործած սպանության համար դատապարտվել է 10 տարի ազատազրկման։ Պատիժը 7 տարի բանտում կրելուց հետո վաղաժամ ազատ է արձակվել։ 1995թ․-ին Քեննեթին մեղադրել են 16 տարեկան աղջկա բռնաբարության մեջ։ Այն ժամանակ առաջարկել են նրան ազատազրկել 18-ից 54 ամսով։