Եթե Սիրիայում քիմիական զենքի կիրառում եղել է, ապա դա իրականացվել է ահաբեկչական խմբավորումների կողմից. Թեհրան
Իրանը հերքել է Սիրիայի կառավարության հասցեին հնչած մեղադրանքները' Դամասկոսի արվարձանում խաղաղ բնակչության նկատմամբ քիմիական զենգի կիրառման վերաբերյալ:
«Եթե քիմիական զենքի կիրառում եղել է, ապա դա իրականացվել է ահաբեկչական խմբավորումների կողմից, քանի որ նրանք գործով ապացուցել են, որ պատրաստ են ցանկացած հանցագործության»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը' իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Զարիֆը նաև շեշտել է, որ Դամասկոսը չէր կարող կանգնած լինել ենթադրյալ հարձակման ետևում' հաշվի առնելով սիրիական բանակի հաջողություններն ակտիվիստների դեմ պայքարում և ՄԱԿ-ի տեսուչների ներկայությունը Սիրիայում:
«Այս հանցագործությունը կատարվել է ահաբեկչական խմբավորումների կողմից, քանի որ վերջիններիս հետաքրքրություննները համընկնում են Սիրիայի ճգնաժամի հետ»: