Ռոք երաժիշտները` ֆուտբոլում
Լեգենդար "KISS" ռոք խումբն Ամերիկայում ստեղծել է իր ֆուտբոլային թիմը: Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով` թիմն արդեն հայտ է ներկայացրել «ԱՐԵՆԱ» ֆուտբոլային մրցաշարին մասնակցելու համար:
"L.A. KISS" ֆուտբոլային խումբը կսկսի ելույթ ունենալ արդեն 2014թ. գարնանը: Թիմի համազգեստը կարված կլինի լեգենդար "KISS" ռոք խմբի բեմական կերպարների մոտիվներով: