Կոնգրեսականները քննարկում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախագիծը
ԱՄՆ օրենսդիրները քննարկում են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախագիծը, հայտնում է ԱՄՆ ազգային NPR ռադիոալիքը։
«Խորհրդարանի պատգամավորները քննարկում են ինչպես Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրենքի ընդունման, այնպես էլ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման հարցը։ Ավելի վաղ Կոնգրեսը քննարկել էր այն հարցը, որ 1915թ․ իրադարձությունները, երբ 1,5 միլիոն հայ էր սպանվել, որակվի որպես «ցեղասպանություն»։ Թուքիայի կառավարությունը պատմականորեն հանդես է գալիս այդ ճանաչման դեմ եւ , ինչպես ակնկալվում է, կդիմակայի երկու նախաձեռնությանն էլ»,- ասվում է հաղորդման մեջ։
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը նշել է, որ Թուրքիայի կառավրությունը, ակնհայտ է, դժգոհ կլինի։ «Ես վստահ եմ, որ Թուրքիայի կառավարությունը դժգոհ է, սակայն մենք էլ ենք դժգոհ Թուրքիայի կառավարությունից»,- ասել է նա։