Բուզովան նշանվել է. Նրա ընտրյալը հայ է (Լուսանկարներ)
Մինչ եթերում ցուցադրվում է «Պլան Բ» շոուն, որտեղ Թիմուր Բատրուդինովն ու Օլգա Բուզովան միմյանց համար փորձում են երկրորդ կես գտնել, երգչուհին իր ժամանակն է անցկացնում իր ամենասիրելի քաղաքներից մեկում՝ Հռոմում։ Ռուսական շոուի բիզնեսի փոփ-արքայադուստրն «անհետացել էր» երկու օրով․ չէր հրապարակում բազմաթիվ stories-ներ եւ գրառումներ չէր կատարում, սահմանափակվում էր միայն գովազդով։
Երկրպագուները պնդում էին, որ աստղն իր ժամանակն է անցկացնում նոր ընտրյալի՝ Դավիթ Մանուկյանի հետ, որը դատելով գտնվելու վայրից նույնպես գտնվում էր Իտալիայի մայրաքաղաքում։
Ինքը՝ Բուզովան, նշանադրության մասին ոչինչ չի հաղորդել, սակայն պարծեցել է վարդերի հսկայական փնջով եւ ամուսնական մատին առկա մատանիով։
Բուզովայի եւ Մանուկյանի հարաբերությունների մասին խոսեցին «Լայքեր» տեսահոլովակից հետո, որում բլոգերը կերտել էր գկխավոր դերը։ Զույգին հաճախ են նկատել նույնանման հագուստով, նրանց նկատել են անգամ ռոմանտիկ զբոսանքի ժամանակ։
Դավիթ Մանուկյանը հայտնի է Dava_M մականվամբ, պարող է, երգիչ եւ բլոգեր։ Ընդամենը 2 տարում բլոգերը կարողացել է Instagram-ում միլիոնանոց լսարան հավաքել եւ դառնալ համացանցի աստղ։